Պատահարներ
Ջրականի շրջանում ևս 1 հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել
Unknown
Այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում հայտնաբերվելէ ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Նրա ինքնությունը պարզելու նպատակով ՀՀ-ում կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն»,- նշված է հաղորդագրության մեջ։ Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել են 1568 աճյուն, որից 27-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Կրակել են ավտոմեքենայիս վրա. Արման Բաբաջանյան
Unknown
Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. «Կինո Մոսկվա»-ի դիմաց հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով տղամարդու դի
Unknown
Առեղծվածային դեպք Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված դի
Unknown
Հայտնաբերվել է բնակարանային գողություններով զբաղվող չորս անձից բաղկացած հանցավոր խումբ
Unknown