Պատահարներ
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. 43-ամյա վարորդը մահացել է
Unknown
Այսօր՝ հունիսի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում Այգավան գյուղի բնակիչ՝ 43-ամյա Վահագն Սահակյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Ոսկետափ-Երևան ճանապարհի հատման հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջակողմյան հատված և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Վ. Սահակյանը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից ժամանած հրշեջ-փրկարարները։ Վերջիններս ավտոմեքենան դարձի են բերել, որպեսզի կարողանան մահացածին տեղափոխեն պատգարակի վրա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Կրակել են ավտոմեքենայիս վրա. Արման Բաբաջանյան
Unknown
21-ամյա երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել Արտաշատի 52-ամյա բնակչուհուն. ով հիվանդանոցում մահացել է
Unknown
Կրակոցներ՝ Արմավիրի մարզում. 29-ամյա երիտասարդը տեղում մահացել է
Unknown
Խոշոր ավտովթար՝ Երևանում. 39-ամյա վարորդը BMW X5-ով Սարալանջի ճանապարհին բախվել է պաշտպանիչ պատին
Unknown