Պատահարներ
33-ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է գազատար խողովակին. կա 1 զոհ, 1 վիրավոր
Unknown
Այսօր՝ հունիսի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 00։45-ի սահմաններում Բերդավան բնակավայրի վարչական տարածքում՝ Մ-16 ավտոճանապարհի 45 կմ հատվածում, Լոռու մարզի բնակիչ՝ 33-ամյա Հովհաննես Չիչակյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Չիչակյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր Բալաբեկ Փարսադանյանը, ում տարիքն ու բնակության վայրը պարզվում է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ իրավիճակ՝ Նուբարաշենի աղբավայրում. հրշեջները, վտանգելով իրենց կյանքը, մի քանի ժամ է՝ պայքարում են կրակի ու ծխի դեմ
Unknown
Հայտնի է, թե ովքեր են հաշիվներ պարզել «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի մոտ
Unknown
ՊՆ-ն հաստատում է՝ ադրբեջանցիները կրակել են Կութ համայնքի հովվի ուղղությամբ. մանրամասներ
Unknown
Ադրբեջանցիները կրակել են Կութի հովվի վրա, խլել մեծ թվով անասուններ. «Հրապարակ»
Unknown