Պատահարներ
Բեզոարյան այծ է որսացել անտառապահներից մեկը. տնօրենը և անտառապահը բերման են ենթարկվել
Lilit T.
Հուլիսի 2-ին տվյալներ էին ստացվել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ մասնաճյուղերից մեկի տնօրենը Ելփին գյուղի «Արդարազ» կոչվող տարածքում բեզոարյան այծ է որսացել և «ՈւԱԶ» ավտոմեքենայով գնում է դեպի Ելփին: «Զաղա» կոչվող տարածքում փորձ է արվել կանգնեցնել ավտոմեքենան: Վարորդը մեքենան կայանել է Ելփինի «Քարի տակ» կոչվող վայրում և փորձել դիմել փախուստի: Նշված վայրում՝ առվի մեջ, հայտնաբերվել է որսը։ Դեպքի վայր ներկայացած «Հայանտառ» ՊՈԱԿ մասնաճյուղի տնօրենը հայտնել է, որ բեզոարյան այծը որսացել է անտառապահներից մեկը: Տնօրենը և անտառապահը բերման են ենթարկվել։ Հարուցվել է քրգործ։ «Հայանտառ» ՊՈԱԿ մասնաճյուղի տնօրենը ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:
Նմանատիպ հոդվածներ
Վթարից 80% այրվածքներ ստացած երեխան ինքնուրույն սնվում է և խմում․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Lilit T.
Արտակարգ իրավիճակ՝ Էջմիածնում. կեղտաջրերը լցվում են մարդկանց տներ
Lilit T.
Վենդետա Կոտայքի մարզում. վիճաբանություն-ծեծկռտուք–դանակահարություն. ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացի
Lilit T.
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են երեք ավտոմեքենա. կա 5 վիրավոր
Lilit T.