Պատահարներ
Ավտովթար՝ Երևանում. բախվել են Pontiac-ն ու Volkswagen-ը, որոնք դուրս են եկել երթևեկելի գոտուց
Unknown
Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում Հովհաննես Շիրազի փողոցում՝ թիվ 15 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ՝ 21-ամյա Սպարտակ Հ-ի վարած Pontiac և 28-ամյա Դավիթ Հ-ի վարած Volkswagen մակնիշի ատոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում։ Վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդն ու նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 27-ամյա Աննա Զ-ն և 55-ամյա Նարինե Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։


Նմանատիպ հոդվածներ
Եռաբլուրի մոտակայքում զենքը պահել են կնոջ գլխին և առևանգել
Unknown
Ինչ կլինի, եթե Զելենսկին որոշի Ղրիմի և Դոնբասի վրա հարձակման հրաման տալ․ ռուս պատգամավորը սպառնացել է
Unknown
Երկրաշարժ Կապան քաղաքից 9 կմ հարավ-արևելք. զգացվել է նաև Քաջարանում և Մեղրիում
Unknown
Հայրն ասում էր․ «աչքիս առաջ «Նիվեն» տվեց, տղուս շպրտեց»․ վերջինս հիվանդանոցում մահացել է
Unknown