Պատահարներ
Բաղդադի օդանավակայանը հրթիռակոծվել է
Unknown
Բաղդադի միջազգային օդանավակայանը հարձակման է ենթարկվել օդուժի կողմից, հայտնել է Իրաքի անվտանգության մարմինների աղբյուրը, փոխանցում է РИА Новости-ին։
«Առնվազն վեց հրթիռ է ընկել թռիչքուղու մոտ»,- հավելել է աղբյուրը։
Հրթիռակոծությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 04:30-ին (Երևանի ժամանակով՝ 05:30-ին), արկերը որսացել են ՀՕՊ համակարգի շնորհիվ։
Արդյունքում՝ ինքնաթիռը, որը գտնվել է ավտոկայանատեղիում, վնասվել է։ Աղբյուրի տրամադրած լուսանկարներում ֆյուզելաժի վրա անցք է երևում:
Մանրամասները հետաքննվում են, և ոչ ոք դեռ չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը։




Նմանատիպ հոդվածներ
Ներկայացել է որպես հայուհի, մերկ նկարներ ուղարկել․ Ադրբեջանի հատուկ ծառայությունները Արցախի բնակչին դրդել են լրտեսության․ ԱՀ ԱԱԾ
Unknown
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊԲ-ն հաստատեց՝ ադրբեջանցիները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակել են
Unknown
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կան շրջված, ճանապարհից դուրս թռած ավտոմեքենաներ․ 30-ից ավելի ավտոմեքենաների վթար
Unknown
Կրակոցներ են հնչել հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի ուղղությամբ
Unknown