Քաղաքականություն

Բայդենի ոչ կոմպետենտությունն ու թույլ քաղաքականությունը կարող են հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմին․ Թրամփ

Unknown 1 րոպե 228 դիտում
Բայդենի ոչ կոմպետենտությունն ու թույլ քաղաքականությունը կարող են հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ոչ կոմպետենտությունն ու թույլ քաղաքականությունը կարող են հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմին: Շաբաթ այդ կարծիքն է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Տեխաս նահանգում իր կողմնակիցների առջեւ ելույթ ունենալիս, հաղորդում է ТАСС-ը:

 

«Բայդենի թուլությունն ու ոչ կոմպետենտությունը ստեղծում է երրորդ համաշխարհային պատերազմի իրական վտանգ»,-ասել է նա:

 

Թրամփը հավելել է, որ Բայդենի նախագահության օրոք Հյուսիսային Կորեայում մեծացել է հրթիռների արձակումը՝ հասնելով ռեկորդային թվի, եւ բացատրել թույլ կառավարումն Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերումով:

 

Ելույթի ընթացքում հանրապետականը նաեւ խորհուրդ է տվել Սպիտակ տան ներկայիս ղեկավարին ուշադրություն դարձնել ԱՄՆ-Մեքսիկա սահմանին անօրինական միգրանտների շուրջ իրավիճակին եւ որպես առաջնահերթություն՝ զորքերն ուղարկել այնտեղ, ոչ թե Եվրոպա: «Նա պետք է պաշտպանի մեր սահմաններն այստեղ՝ Տեխասում»,-ասել է Թրամփը: «Մեր առաջնորդները պետք է կասեցնեն ներխուժումը մեր երկրում մախքան ուրիշ երկրներում ներխուժումների մասին զրույցներ վարելը»,-եզրափակել է նախկին նախագահը:


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250