Քաղաքականություն

Կոնգոյում մահապատժի են դատապարտել 51 մարդու՝ ՄԱԿ-ի 2 աշխատակցի սպանության համար

Unknown 1 րոպե 240 դիտում
Կոնգոյում մահապատժի են դատապարտել 51 մարդու՝ ՄԱԿ-ի 2 աշխատակցի սպանության համար

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ռազմական տրիբունալը մահապատժի է դատապարտել 51 մարդու՝ 2017 թվականի մարտին ՄԱԿ-ի երկու աշխատակցի սպանության համար։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Ամբաստանյալները ընդհանուր առմամբ 54-ն էին։ Նրանցից մեկը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, ևս երկուսն արդարացվել են։ Ամբաստանյալներից մի քանիսը դատապարտվել են հեռակա, քանի որ երբեք չեն կալանավորվել, կամ փախել են կալանքից։

Կոնգոյում 2003 թվականից գործում է մահապատժի մորատորիում, ուստի դատապարտվածները կկրեն ցմահ ազատազրկում։

ՄԱԿ-ի փորձագետները՝ Շվեդիայի քաղաքացի Զաիդա Կատալոնը և ԱՄՆ քաղաքացի Մայքլ Շարփը, հետաքննում էին կառավարական զորքերի և աշխարհազորայինների միջև հակամարտությունը կենտրոնական Կասաի շրջանում։ Երկու շաբաթ անց հայտնաբերվել են նրանց մարմինները։ Պարզվել է, որ նրանց կանգնեցրել են ճանապարհին զինված անձինք, դուրս բերել դաշտ ու մահապատժի ենթարկել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250