Քաղաքականություն

Իրանը սպառնացել է Պակիստանին

Unknown 341 դիտում
Իրանը սպառնացել է Պակիստանին

Իրանի իշխանությունները պատրաստ են Պակիստանի դեմ 18 միլիարդ դոլարի հայց ներկայացնել միջազգային դատարան՝ հարեւան երկրներին կապող «Միր» գազատարի իր հատվածի շինարարությունը հետաձգելու համար, գրում է Daily Pakistan թերթը։

 

Թեհրանը հունվարին վերջնագիր էր ներկայացրել Իսլամաբադին, որ հայցն անհապաղ կներկայացվի դատարան, եթե գազատարի պակիստանյան հատվածը չկառուցվի մինչև 2024 թվականի փետրվար-մարտ ամիսը:

 

Պակիստանի կառավարությունը նախապես տեղեկացրել էր Իրանին, որ չի կարող շարունակել նախագիծը ԱՄՆ ճնշման և հակաիրանական միջազգային պատժամիջոցների պատճառով, չնայած դրան, նա պարտավորվում է կառուցել իր հատվածը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250