Քաղաքականություն

Մինչ մենք ուղղակի հետևում ենք, մարդիկ են զոհվում․ Բոբ Մենենդեսը՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածուին

Gohar Vardanyan 145 դիտում
Մինչ մենք ուղղակի հետևում ենք, մարդիկ են զոհվում․ Բոբ Մենենդեսը՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածուին

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը լսումներ է անցկացրել՝ քննարկելու Մարկ Լիբբիի թեկնածությունը Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում։ 

 

Հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը Լիբբիին կոչ է արել վճռական դիրքորոշում հայտնել Լեռնային Ղարաբաղի դեմ Ալիևի հանցագործությունների հետ կապված: 

 

Մենենդեսի հարցին, թե արդյոք Լիբբին այսօր հրապարակավ դատապարտո՞ւմ է արգելափակումը և հորդորո՞ւմ է Ալիևին ապաարգելափակել Լաչինի միջանցքը, Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի թեկնածուն պատասխանել է. « Կարճաժամկետ հեռանկարում հարկավոր է վերահսկել իրավիճակը և շարունակել կոչերն ու ճնշումները՝ վերականգնելու քաղաքացիական և առևտրային հաղորդակցությունը։ Միջնաժամկետ հեռանկարում մենք դիտարկում ենք աջակցության հարցը։ Այդ տարածք մուտքի հնարավորություն չունենք, բայց ԱՄՆ կառավարությունը 21 միլիոն դոլար է հատկացրել հումանիտար օգնության համար։ Այնուամենայնիվ, երկարաժամկետ լուծումը խաղաղության համաձայնագիրն է, որը կապահովի տարածաշրջանում բոլորի իրավունքներն ու անվտանգությունը»: 

 

Մենենդեսն արձագանքել է Լիբբիի խոսքերին. «Մինչ մենք ուղղակի հետևում ենք, մարդիկ են զոհվում»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250