Պատահարներ

Խոշոր վթար Պերուում․ մարդատար ավտոբուսն ընկել է ժայռից․ կան զոհեր և վիրավորներ

Gohar Vardanyan 1 րոպե 58 դիտում
Խոշոր վթար Պերուում․ մարդատար ավտոբուսն ընկել է ժայռից․ կան զոհեր և վիրավորներ

Պերուի հյուսիս-արևմուտքում մարդատար ավտոբուսի մասնակցությամբ մահացու վթար է տեղի ունեցել.

 

Հուարմակա թաղամասում ավտոբուսն ընկել է ժայռից, հայտնում է RPP ռադիոկայանը: Ենթադրվում է, որ ողբերգության պատճառը ավտոբուսի վարորդի սխալն է եղել։ Այդ կապակցությամբ փորձագետները հետաքննություն են սկսել։
 

Վթարը խլել է 15 մարդու կյանք, ավելի քան 20-ը վիրավորվել են, իսկ ավտոբուսում վթարի պահին ընդհանուր առմամբ 50 ուղեւոր է եղել։

 

Դեպքի վայրում փրկարարները որոնում են ավտոբուսում հնարավոր արգելափակված անձանց։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250