Պատահարներ

Կապան-Տանձավեր ճանապարհին «HOWO» բեռնատարի մազութով լի ցիստեռնը շրջվել է

Unknown 1 րոպե 136 դիտում
Կապան-Տանձավեր ճանապարհին «HOWO» բեռնատարի մազութով լի ցիստեռնը շրջվել է

Օգոստոսի 2-ին, ժամը 04:08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «HOWO» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է․ տուժածներ չկան։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից  հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանիի հենակետից մեկական մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կապան-Տանձավեր ավտոճանապարհի 31-րդ կմ-ին «HOWO» մակնիշի բեռնատարի ցիստեռնը (բեռնված 22 տոննա մազութով) կողաշրջվել է և ընդունել մկրատաձև դիրք՝ ավտոճանապարհը դարձնելով երկկողմանի փակ․ տուժածներ չկան, առկա է վառելիքի և մազութի արտահոսք։

Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։ Ցիստեռն ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250