Քաղաքականություն

«Ռուբեն Վարդանյանը ՀՀ անձնագրով քաղբանտարկյալ է. պետությունը պետք է իրեն պաշտպանի». Իոաննիսյան

Mariam Z. 1 րոպե 369 դիտում
«Ռուբեն Վարդանյանը ՀՀ անձնագրով քաղբանտարկյալ է. պետությունը պետք է իրեն պաշտպանի». Իոաննիսյան

Ռուբեն Վարդանյանը Հայաստանի Հանրապետության անձնագրով քաղբանտարկյալ է։ Անկախ իր քաղաքական գործունեության նկատմամբ վերաբերմունքից, Հայաստանի Հանրապետությունը պետք է իրեն պաշտպանի իրավական ու դիվանագիտական մեթոդներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» նախագահ Դանիել Իոաննիսյանը։

 

«Նույնը վերաբերում է ՀՀ քաղաքացու անձնագրով բոլոր այն անձանց, որոնք ապօրինաբար ազատազրկված են (կամ կազատազրկվեն) Ադրբեջանի կողմից»,-գրել է նա։

 

Նշենք, որ Ռուբեն Վարդանյանը Ադրբեջանի պետական անվտագության ծառայողների կողմից ձերբակալվել է և տարվել Բաքու։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250