Հասարակություն
ԱՄԷ-ն Իսրայելից պահանջում է պաշտպանություն տրամադրել Գազայի հատվածում գտնվող հումանիտար աշխատողներին
Gohar Vardanyan
ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարար Աբդուլլահ բեն Զեյդ Ալ Նահյանը կոչ է արել անհապաղ պաշտպանել Գազայում մարդասիրական աշխատողներին։ Այս մասին ասվում է երկրի ԱԳՆ կայքում նախարարի հայտարարության մեջ։
«Մենք պահանջում ենք հրատապ, անկախ և թափանցիկ հետաքննություն, որպեսզի մեղավորները ենթարկվեն ամբողջական պատասխանատվության, ինչպես նաև անհապաղ պաշտպանություն անկլավում գտնվող մարդասիրական աշխատողների համար», - ասաց Ալ Նահյանը:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստովանել էր, որ իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում հարձակվել են «World Central Kitchen» կազմակերպության միջազգային մարդասիրական աշխատողների վրա։ Նա ասել է, որ խաղաղ բնակիչների վրա հարձակումը «կանխամտածված չէ»:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի Զորախաչ եկեղեցին հայտնվել է ադրբեջանցիների թիրախում
Gohar Vardanyan
«Дождь»–ը ներողություն է խնդրել հատուկ թողարկման ժամանակ հայերի հասցեին հնչած մեղադրանքների համար
Gohar Vardanyan
Երևանը զրկվում է բնական թոքերից. վաղվանից գործողություններ ենք սկսում. Վիկտոր Մնացականյան
Gohar Vardanyan
Ինչու են ՌԴ միգրացիոն որոշ կետերում հրաժարվում հաշվառել ՀՀ քաղաքացիներին՝ անձնագրում կլոր կնիքի բացակայության պատճառով. ՀՀ ՆԳՆ պատասխանը
Gohar Vardanyan