Հասարակություն

Եկել են տնից հանում են, ասում են՝ սեփականության թուղթ չունեք. Ֆիրդուսի բնակիչներն ահազանգում են

Edita
Եկել են տնից հանում են, ասում են՝ սեփականության թուղթ չունեք. Ֆիրդուսի բնակիչներն ահազանգում են

Այսօր՝ ապրիլի 2-ին Երևանի 33-րդ թաղամասից՝ Ֆիրդուսից, բնակիչները ArmLur.am-ին ահազանգում են. տարիների խնդիրը շարունակում է մնալ չլուծված, Ֆիրդուսի բնակիչները կրկին կանգնել են փողոցում մնալու վտանգի առաջ:


«Եկել են տնից հանում են: Ասում են՝ սեփականության թուղթ չունեք, բայց դա կապ չունի, 5 սերունդ ստեղ ապրում ենք: Եկել են, ասում են՝ վեշերը հանեք: Եթե մի քիչ էլ չհանենք մեր իրերը, բռնի գործողությամբ կհանեն: Հիմա ստեղ 25 հոգի գրանցված են ու բոլորին էլ դուրս են հանում»,-պատմում է Ֆիրդուսի բնակիչը:


Կայքը նշում է, որ նրանց հավելյալ ժամանակ չեն տրամադրել:


Հիշեցնենք, որ Ֆիրդուսի բնակիչները անցած տարի նույնպես այս նույն խնդրով իրականացնում էին բողոքի ակցիա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250