Ռազմական

ՄՔԴ–ն Սերգեյ Շոյգուին և Վալերի Գերասիմովին ձերբակալելու հրամանագիր Է տվել

Gohar Vardanyan 1,644 դիտում
ՄՔԴ–ն Սերգեյ  Շոյգուին և Վալերի Գերասիմովին ձերբակալելու հրամանագիր Է տվել

Միջազգային քրեական դատարանի մինչդատական պալատը ՌԴ ՊՆ նախկին ղեկավար, այժմ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուին և գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին ձերբակալելու հրամանագիր Է տվել: Այս մասին նշվում է ՄՔԴ կայքում:


Դատարանը երկու բարձրաստիճան պաշտոնյաներին մեղադրում է Ուկրաինայի քաղաքացիական օբյեկտներին հարվածելու համար «ռազմական հանցագործություն» կատարելու մեջ։


Մասնավորապես նշվում է, որ կան հիմքեր կարծելու, որ Շոյգուն և Գերասիմովը պատասխանատվություն են կրում 2022–ի հոկտեմբերի 10-ից մինչև 2023–ի մարտի 9-ը ՌԴ զինված ուժերի կողմից ուկրաինական Էլեկտրական ենթակառուցվածքին հասցված հրթիռային հարվածների համար:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250