Հասարակություն
Կոտայքի մարզում վճարային տերմինալ են գողացել` որում 2 մլն դրամ է եղել
Alya B.
Օգոստոսի 4-ին գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցից գողացել են «Իդրամ» վճարային տերմինալը, որից հետո գցել են Զորավար Անդրանիկի արձանի հետնամասում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Արագածոտնի մարզի բնակիչ 48-ամյա Սիմոն Ղ․-ն ոստիկաններին հայտնել է, որ օգոստոսի 3-ի՝ ժամը 20։00-ից մինչև օգոստոսի 4-ի՝ ժամը 08։00-ն ընկած ժամանակահատվածում, կոտրելու եղանակով իր բարեկամին պատկանող, Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցի 2-րդ շենքի մոտ առկա «Իդրամ» վճարահաշվարկային տերմինալից գողացել են 2 մլն դրամ գումար:
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։
Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Կարմիր խաչի անունից զանգահարում են մարդկանց, հավաքագրում անձնական և բանկային տվյալներ, կեղծիք է
Alya B.
Ավելի քան 1,1 հազար հայկական բեռնատար սպասում է ՌԴ-ից Վրաստան անցնելուն
Alya B.
ՀԱՊԿ-ը կանցկացնի «Կոբալտ-2024» զորավարժությունները. Հայաստանը մասնակիցների թվում չէ
Alya B.
Հակակոռուպցիոն կոմիտեն կաշառքի դիմաց զորակոչիկին պարտադիր զինծառայությունից ազատելու դեպք է բացահայտել
Alya B.