Քաղաքականություն
Կարևոր
Փաշինյանն առաջարկել է հետևել Տոկիոյի օրինակին՝ փողոցներում ծխելու արգելքի և աղբամանների բացակայության վերաբերյալ
Ofelya
1 րոպե
359 դիտում
Տեսա, որ Տոկիոյի փողոցներում ծխելու արգելքի և աղբամանների բացակայության մասին տեսանյութերը մեծ տարածում են ստացել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հիմա ի՞նչ եք ասում, սիրելի քաղաքացիներ, փորձե՞նք մենք էլ առաջնորդվել այդ ռազմավարությամբ, թե՞ չփորձենք։ Ընդ որում, նման ռազմավարությամբ առաջնորդվելը չի նշանակում փորձել մեկ կամ երկու տարում հասնել այդ նույն կետին։
Դա անհնար է։ Նման ռազմավարությամբ գնալը նշանակում է 5-ից 10 տարում հասնել այդ կետին։ Եթե 10 տարում էլ չստացվի, շարունակել այնքան, մինչեւ ստացվի։ Բայց պիտի մեր մտքում այսօր որոշենք, որ հասնելու ենք այդ կետին։ Բոլորով, ժողովրդով, ամենքով»,- գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Կարմիր խաչը վտարված է․ Սահակյանը՝ Բաքվում՝ ապօրինի դատապարված հայերի մասին
1 րոպե
130
200 մլն դոլարի թալանից ինչքա՞նն եք տալու Ղարաբաղից տեղահանվածներին. Հայկ Կոնջորյանը՝ Լևոն Քոչարյանին
1 րոպե
151
Իրանը դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիա
1 րոպե
157
Լայնածավալ հարձակում՝ Իսրայելի տարբեր քաղաքներում․ ԻՀՊԿ-ն հայտարարություն է տարածել
1 րոպե
484