Պատահարներ

Արագածոտնի մարզում վրաերթի են ենթարկել 2 քաղաքացու և դիմել փախուստի․ մանրամասներ

WRed 242 դիտում
Արագածոտնի մարզում վրաերթի են ենթարկել 2 քաղաքացու և դիմել փախուստի․ մանրամասներ

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և նրանց թողնելով անօգնական՝ դիմել փախուստի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել է, մեկին էլտեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն ու վիրավորը Աշտարակի քաղաքապետարանի սանմաքրման աշխատակիցներ էին, ովքեր նշված հատվածում կատարում էին մաքրման աշխատանքներ: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250