Պատահարներ

Նիժնի Նովգորոդում տղամարդիկ սպանել են հղի կնոջը, այրել նրա բնակարանը

WRed 1 րոպե 369 դիտում
Նիժնի Նովգորոդում տղամարդիկ սպանել են հղի կնոջը, այրել նրա բնակարանը

Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում ձերբակալվել են հղի կնոջ սպանության և նրա բնակարանի հրդեհման համար կասկածվող երկու տղամարդիկ:

Շաբաթ Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները Նիժնի Նովգորոդի Արխանգելսկայա փողոցում գտնվող բնակարանի հրդեհը մարելուց հետո կնոջ դի են հայտնաբերել՝ բռնության հետքերով: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հայտնաբերել և ձերբակալել են սպանության համար կասկածվող երկու տղամարդու՝ սպանվածի 19-ամյա և 27-ամյա ծանոթներին: Նախնական տվյալներով՝  նոյեմբերի 2-ի առավոտյան ոչ սթափ վիճակում գտնվող կասկածյալները եղել են սպանվածի տանը: Կնոջ հետ վիճելով՝ տղամարդիկ նրան դանակի բազմաթիվ հարվածներ են հասցրել, ինչից հետո խլել են նրա զարդերը, հրդեհել բնակարանը և փախել: Ընդ որում՝ երկու տղամարդիկ էլ իմացել են կնոջ՝ հղի լինելու մասին:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250