Պատահարներ

Վթարից հետո ավտոմեքենայի վրայից հանել են համարանիշներն ու փորձել հեռացնել մեքենան

WRed 247 դիտում
Վթարից հետո ավտոմեքենայի վրայից հանել են համարանիշներն ու փորձել հեռացնել մեքենան

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 3-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այդ օրը Երևան-Երասխ ավտոճանապարհի Արտաշատ քաղաքի մուտքի մոտ BMW X6 մակնիշի 10 GL 007 համարանիշի ավտոմեքենայով վթար է տեղի ունեցել և վարորդը, սպասելով ճանապարհային ոստիկանների ժամանմանը, դեպքի վայր է կանչել քարշակ ավտոմեքենա, որպեսզի այն տեղափոխի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ օպերատիվ տվյալներին ժամանակին արձագանքել են ՃՈ ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ, ովքեր հայտնաբերել են ավտոմեքենան, որի վրայից հանել էին համարանիշները: Դասակի հրամանատարն ու ՃՈ ծառայողները հայտնաբերել են համարանիշները և վարորդը այն փակցրել է նորից ավտոմեքենային: Պարզվել է նաև, որ վթարի հետևանքով տուժածներ չկան: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250