Պատահարներ

Հերթական կոռուպցիոն չարաշահումը․ 85.5մլն դրամի վնաս է պատճառվել

WRed 1 րոպե 353 դիտում
Հերթական կոռուպցիոն չարաշահումը․ 85.5մլն դրամի վնաս է պատճառվել

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրել է 100 տոկոս պետական բաժնետոմսեր ունեցող «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ին պատկանող շենքի և հողամասի վարձակալության գործընթացը: Ուսումնասիրությունների լիարժեքությունն ապահովելու համար անհրաժեշտ տվյալներ ու փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ պետական եկամունտների կոմիտեից:

Ինչպես տեղեկացնում են դատախազությունից, արդյունքում պարզվել է,որ  «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ի և մի ՍՊԸ-ի միջև, որի հիմնադիրը հանդիսանում է  ՓԲԸ-ի տնօրենի կինը, 2007թ.-ին կնքվել է 25 տարի ժամկետով կնքված վարձակալության պայմանագիր, որով ամսական 480.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց ՍՊԸ-ին է հանձնվել նշված պետական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 6580.8 ք/մ մակերեսով շենքը և 1.1807 հա մակերեսով հողամասը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250