Պատահարներ

Սափեյան եղբայրները զենքի սպառնալիքով փորձել են իրենց կրտսեր որդուն նշանակել պետի տեղակալ

WRed 568 դիտում
Սափեյան եղբայրները զենքի սպառնալիքով փորձել են իրենց կրտսեր որդուն նշանակել պետի տեղակալ

Այսօր ժամը 12.00-ի սահմաններում Ոստիկանության Բաղրամյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Քարակերտ գյուղում գտնվող «Թալին» ՋՕԸ-ի վարչական շենքում վիճաբանություն է տեղի ունենում: 

 

Այս մասին Tert.am-ին հայտնել է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

 

«Այս պահին դեպքի հանգամանքները պարզվում են, Բաղրամյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,- ասաց Գաբրիելյանը:

Նշենք` քիչ առաջ 168.am-ը տեղեկություն էր ստացել, որ միջադեպ է տեղի ունեցել Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում գտնվող «Թալին» ՋՕԸ-ի գրասենյակում: 

 

Ըստ ստացված տեղեկությունների՝ գրասենյակ են ներխուժել Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամներ Սափեյան եղբայրները՝ իրենց որդիների հետ, ու զենքի սպառնալիքով փորձել են իրենց կրտսեր որդուն նշանակել պետի տեղակալ:  Վիճաբանություն է սկսվել, ծեծուջարդ, կրակոց է հնչել: Կրակել են ՋՕԸ-ի աշխատակիցներից մեկի ուղղությամբ: 

 

Մինչև ոստիկանության ժամանելը, ըստ 168.am-ի աղբյուրի, Սափեյանները փախել են: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250