Պատահարներ

Շիրակի մարզի Կրաշեն գյուղի մոտակա սարում խոշոր հրդեհ է բռնկվել

WRed 1 րոպե 219 դիտում
Շիրակի մարզի Կրաշեն գյուղի մոտակա սարում խոշոր հրդեհ է բռնկվել

Նոյեմբերի 7-ին, ժամը 14:24-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Կրաշեն գյուղի մոտակա սարում:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Յաթաղներ» կոչվող հատվածում:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:46-ին, մարվել՝ 18:24-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ:

 

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 16 հրշեջ-փրկարար և Կրաշեն գյուղի 5 բնակիչ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250