Պատահարներ

Երևանի Մանանդյան փողոցում այրվել է Ford Transit մակնիշի ավտոմեքենա

WRed 1 րոպե 119 դիտում
Երևանի Մանանդյան փողոցում այրվել է Ford Transit մակնիշի ավտոմեքենա

Հուլիսի 27-ին՝ ժամը 23։11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանանդյան փողոցում՝ կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակի մոտակայքում, այրվում են ավտոմեքենաներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։33-ին, մարվել՝ 23։41-ին։

Պարզվել է, որ Մանանդյան փողոցի թիվ 13/3 հասցեում այրվել է «Դիսի-Տելեքոմ» շինմոնտաժային ընկերությանը պատկանող «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան, իսկ «Jeep Deer» մակնիշի ավտոմեքենայի հետնամասը ջերմահարվել է։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250