Պատահարներ
Հայտնաբերվել է երկու քաղաքացու վրաերթի ենթարկած վարորդը
Adrine Nidelyan
Մարտի 8-ին, ժամը 21.25-ին, Երևանի Գևորգ Չաուշի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 62-ամյա Սամվել Մայիլյանին, որը տեղում մահացել էր, և 34-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Վրաերթ կատարած վարորդը հեռացել էր դեպքի վայրից:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել են, որ քաղաքացիներին վրաերթի է ենթարկել Պռոշյան գյուղի 80-ամյա մի բնակիչ՝ իր վարած «Հունդաի» ավտոմեքենայով։ Նա մարտի 9-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին:
Տղամարդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ՔԿ-ն հետմահու քրգործ է հարուցել դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ. РИА Новости
Adrine Nidelyan
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեղրիի մաքսատան պետը, խոշոր չափով կաշառք է ստացել, կատարել պաշտոնեական կեղծիքներ. բացահայտում
Adrine Nidelyan
Շմոլ գազից թունավորման դեպք Ստեփանակերտ քաղաքում
Adrine Nidelyan
Ուկրաինայում 7-ամյա երեխայի են բռնաբարել ու սպանել
Adrine Nidelyan