Պատահարներ
«Երևանի 2800-ամյակի այգուց» գողացել են Նավակով տղայի բրոնզե արձանը
Adrine Nidelyan
Երեկ՝ մարտի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ Տիգրան Կ-ն և հայտնել, որ նույն օրը անհայտ անձը կամ անձինք գողացել են «Երևանի 2800-ամյակի» անվան այգում տեղադրված Նավակով տղայի բրոնզե արձանը։
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Կայքի տեղեկություններով՝ ոստիկանություն դիմած Տիգրան Կ-ն աշխատում է «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի տեսահսկման վերահսկողության բաժնի պետ, գողացված արձանն էլ տեղադրվել էր «Գրանդ Քենդի» ընկերության կողմից։
Նմանատիպ հոդվածներ
Երեկ կորած զինծառայողները գնացել էին ծխախոտ և վառելիք բերելու. Դատախազությունը մանրամասներ է հայտնում
Adrine Nidelyan
Վրաց-ռուսական սահմանին սպանվածը` հայ վարորդ չի եղել. ԱԳՆ-ի պարզաբանումը
Adrine Nidelyan
Կապան-Գորիս ավտոճանապարհին կողաշրջվել է ավտոցիստեռն
Adrine Nidelyan
Սպանության փորձ` տարադրամի փոխանակման կետի աշխատակցի նկատմամբ. մեղադրանք է առաջադրվել 2 անձի
Adrine Nidelyan