Պատահարներ

Չայնիի ոլորանների 2 կմ-անոց հատվածում բախվել են 30-ից ավելի ավտոմեքենաներ

Unknown
Չայնիի ոլորանների 2 կմ-անոց հատվածում բախվել են 30-ից ավելի ավտոմեքենաներ

Այսօր՝ մարտի 16-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։  Ժամը 11։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ում՝ Չայնիի ոլորանների մոտ 2 կմ-անոց հատվածում, բախվել են 30-ից ավելի ավտոմեքենաներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարների հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

 

 Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի. Ճանշինը կատարել է ճանապարհի մշակման աշխատանքներ։ Վթարների պատճառը մառախուղն է։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250