Պատահարներ

Թուրքիայում սիրիացի կնոջ այրված դի է հայտնաբերվել

Unknown
Թուրքիայում սիրիացի կնոջ այրված դի է հայտնաբերվել

Ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան Շանլըուրֆա (Ուրֆա) նահանգի Աքչաքալե տանող ճամփեզրին սիրիացի կնոջ այրված դի է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։

Քաղաքացիների ահազանգից հետո դեպքի վայր ժամանած բուժաշխատողներն ավելի ուշ դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզել են կնոջ ինքնությունը: Վերջինս 38-ամյա Ֆութեմ Ալհամադին է:

Նշվում է, որ կնոջ մարմնի զգալի մասն այրված է եղել: Ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250