Պատահարներ
Արագածոտնում բախվել են «Mercedes»-ն և «Honda»-ն. 3 վիրավորներից մեկը 8-ամյա աղջնակ է
Unknown
Մարտի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։30-ի սահմանում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 96 կմ-ին ճակատ-ճակատի բախվել են Վանաձորի բնակիչ 25-ամյա Ռոբերտ Եգանյանի վարած «Mercedes» մակնիշի և Ալավերդի քաղաքի բնակիչ 61-ամյա Վազգեն Մաթոսյանի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով «Honda»-ի ուղևորներ՝ Ալավերդի քաղաքի բնակիչներ, 38-ամյա Մանանա Խաչիկյանը, 27-ամյա Քրիստինե Հարությունյանը և 8-ամյա Մարիա Ափոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներ՝ Վանաձորում․ վիրավորումներով հոսպիտալացվել է «Բաքսյոր Սամոն»
Unknown
10-ամյա Արմեն Պետրոսյանը փրկել է ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը
Unknown
Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բակում հայտնաբերվել է նռնակ
Unknown
Թբիլիսյան խճուղու կիսակառույց շինությունում հայտնաբերվել է սնդիկանման հեղուկով 2 տարա
Unknown