Պատահարներ
Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 24-ամյա վարորդը Hyundai Sonata-ով հայտնվել է փոսում. կան վիրավորներ
Unknown
Այսօր՝ հունիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 24-ամյա Սարգիս Հովհաննիսյանը իր վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին դեպի Գավառ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել աջակողմյան հատվածում առկա փոսում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս. Հովաննիսյանն ու նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 26-ամյա վաղինակ Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական բարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Կրակել են ավտոմեքենայիս վրա. Արման Բաբաջանյան
Unknown
Էջմիածնում 33-ամյա տղամարդը հորը ծեծել է, ապա՝ նռնակ պայթեցրել․ կան զոհեր
Unknown
Դիմակավորված, զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են CRED վարկային կազմակերպությունը
Unknown
Մանրամասներ Արարատի մարզում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող սպանությունից
Unknown