Պատահարներ

Անասնագոմում, հակի թելով կախվելու միջոցով, ինքնասպան է եղել Իսահակյան գյուղի անասնաբույժը. «Առավոտ»

Unknown
Անասնագոմում, հակի թելով կախվելու միջոցով, ինքնասպան է եղել Իսահակյան գյուղի անասնաբույժը. «Առավոտ»

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Իսահակյան բնակավայրում երեկվանից սիբիրյան խոց է տարածվել․ անկում են ապրել վեց գլուխ խոշոր ու նույնքան էլ մանր եղջերավոր անասուններ։

7 անձ էլ՝ 5 տղամարդ և 2 կին սիբիրյան խոցի ախտանիշներով հոսպիտալացվել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց։

Aravot.am-ին հայտնի է դարձել, որ այսօր ինքնասպանություն է գործել գյուղի անասնաբույժը, որը տարեց տղամարդ է։

ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հաստատել է տեղեկությունը՝ մանրամասնելով, որ առավոտյան ժամը 10-ի սահմաններում Իսահակյան գյուղում, անասնագոմում հակի թելով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել տարեց տղամարդ։

Թե որքանով է անասնաբույժի ինքնասպանությունը կապված սիբիրյան խոցի տարածման հետ, դեռ պարզ չէ, քննություն է տարվում։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250