Պատահարներ
Երևանում 25-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի
Unknown
Այսօր՝ հուլիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Մնացական Եղիազարյանը Շիրակի փողոցում՝ «Գոռ և Իշխան» ավտոլվացման կետի դիմաց, Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 65-70 տարեկան տղամարդ հետիոտնի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և ավտոլվացման կետի աշխատակիցների հետ օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն. որից հետո ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատվ կառավարման կենտրոն։ Վարորդը տեղում ենթարկվել է սփթափության փորձաքննության. պարզվել է, որ սթափ է։
Նմանատիպ հոդվածներ
Ավտովթարի հետևանքով 6 պայմանագրային զինծառայող է հոսպիտալացվել, նրանցից մեկը մահացել է
Unknown
Սպանություն Եղվարդում․ մարդասպանն ինքն է զանգահարել ոստիկանություն
Unknown
Ողբերգական դեպք Լոռու մարզում. ծառից կախված հայտնաբերվել է 33-ամյա տղամարդու դի
Unknown
Երևանում հայտնաբերվել է «CREDO» վարկային կազմակերպությունից մի քանի միլիոն թալանողը
Unknown