Պատահարներ

80–ամյա տղամարդը հանկարծամահ է եղել Բաղրամյանի գետնանցումի աստիճանների վրա

Unknown
80–ամյա տղամարդը հանկարծամահ է եղել Բաղրամյանի գետնանցումի աստիճանների վրա

Բաղրամյան մետրոյի գետնանցումի աստիճանների վրա այսօր՝ հուլիսի 5–ին, հանկարծամահ է եղել 80–ամյա մի տղամարդ։ Տեղեկությունը  NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից։

Ինչպես հայտնեցին ոստիկանությունից, տղամարդը հարակից շենքի բնակիչ է եղել։ Փաստի առթիվ զբաղվում է Քննչական կոմիտեն։

Երեւանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթեւ Խաչատրյանն էլ հավելեց, որ դեպքը տեղի է ունեցել 9։30–ի սահմանում։ Տղամարդու ինքնազգացողությունը վատանալուց հետո, մետրոպոլիտենի դիսպետչերը զանգահարել է Շտապ օգնություն։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250