Պատահարներ
63-ամյա վարորդը Toyota-ով մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված հայտնվել է ձորակում. կա վիրավոր
Unknown
Այսօր՝ հուլիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 63-ամյա Արտուշ Հակոբյանը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 214.5 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի ձախակողմյան ձորակում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ա. Հակոբյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։
Նմանատիպ հոդվածներ
Ավտովթարի հետևանքով 6 պայմանագրային զինծառայող է հոսպիտալացվել, նրանցից մեկը մահացել է
Unknown
Թումոյի հարակից տարածքում՝ կախված վիճակում հայտնաբերվել է 25-ամյա աղջկա դի
Unknown
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԱԾ-ն բացահայտել է կրթության ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու դեպք
Unknown
Ալիկ Հայրապետյանը ներկայացել է ադրբեջանցի և անհետ կորածների 102 իգական սեռի հարազատից մերկ լուսանկար պահանջել
Unknown