Պատահարներ

Հրդեհ Արտաշատի խճուղում

Lilit T.
Հրդեհ Արտաշատի խճուղում

Սեպտեմբերի 4-ին Երևանի Արտաշատի խճուղում՝ «Սպայկա» ՍՊԸ-ի պահեստների մոտակայքում բռնկված հրդեհի հրդեհաշիջման նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին, ժամը 10:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշատի խճուղում՝ «Սպայկա» ՍՊԸ-ի պահեստների մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք։ 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:37-ին։ Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 400 խմ աղբ։ 
 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250