Պատահարներ

Կոտայքի մարզում անհայտ անձը հրացանից կրակել է 2 շների վրա

Unknown
Կոտայքի մարզում անհայտ անձը հրացանից կրակել է 2 շների վրա

Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 5-ին, ոստիկանության Կոտայքի բաժին ստացված ահազանգի փաստով։ Ժամը 21։50-ի սահմաններում Երևանի բնակիչ Լ. Բ-ից ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը12։00-ի սահմաններում Կաթնաղբյուր գյուղի 2-րդ փողոցում անհայտ անձը հրացանից կրակել է 2 շների վրա։

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ահազանգով մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ շներից մեկը սատկել է, իսկ մյուսը վիրավոր է։ Ոստիկանության Կոտայքի բաժինը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ արարքը կատարած անձին և հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250