Պատահարներ
«Toyota Camry»-ն բախվել է շտապօգնության մեքենային. նոր մանրամասներ խոշոր ավտովթարից
Unknown
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 16:30-ի սահմաններում Էրեբունի թանգարանի հարևանությամբ՝ դեպի Վարդաշեն տանող ճանապարհահատվածում, բախվել են Toyota Camry մակնիշի 23 RR 332 համարանիշի և Jinbei մակնիշի շտապօգնության ավտոմեքենան:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարված Toyota-ի վարորդը, քաղաքացիներն ու ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները:
Շտապօգնության ավտոմեքենան հիվանդ էր տեղափոխում, սակայն պարզվելու է՝ արդյո՞ք միացված են եղել լուսաձայնային ազդանշանները:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ ադրբեջանիցիները կրակել են Կարմիր Շուկայի ուղղությամբ, վնասել բնակելի շենք
Unknown
Հայկական կողմը զոհ ունի․ ՊՆ-ը հայտարարություն է տարածել
Unknown
Գորիս - Կապան ճանապարհի վրա ադրբեջանցիները ձերբակալել են իրանական երկու բեռնատարի վարորդների. Para TV
Unknown
Վիճաբանություն, կրակոց՝ «Եռաբլուր»-ի մուտքի մոտ
Unknown