Պատահարներ
Սիրիայում ռուս զինծառայող է զոհվել
Unknown
Սիրիայում հումանիտար օգնություն տեղափոխող ավտոշարասյան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ռուս զինծառայող, Ռիա Նովոստիի փոխանցմամբ` հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:
Ռումբը պայթել է Հոմս նահանգում ռուսական ռազմական ոստիկանության ճանապարհին:
Մեքենայով ընթացող ռուս զինծառայողը ստացել է լուրջ վնասվածքներ, որոնցից մահացել է՝ չնայած ցուցաբերված բժշկական օգնությանը:
«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մահացած զինծառայողի ընտանիքին կտրամադրի բոլոր անհրաժեշտ օգնությունն ու աջակցությունը», - հավելվում է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ ադրբեջանիցիները կրակել են Կարմիր Շուկայի ուղղությամբ, վնասել բնակելի շենք
Unknown
Գորիս - Կապան ճանապարհի վրա ադրբեջանցիները ձերբակալել են իրանական երկու բեռնատարի վարորդների. Para TV
Unknown
Վիճաբանություն, կրակոց՝ «Եռաբլուր»-ի մուտքի մոտ
Unknown
Հայկական կողմը զոհ ունի․ ՊՆ-ը հայտարարություն է տարածել
Unknown