Պատահարներ

Արտակարգ դեպք Երևանում. կենտրոնական ավտոկայանի մոտ՝ կանգառում, հայտնաբերվել է մարտական նռնակ

Unknown
Արտակարգ դեպք Երևանում. կենտրոնական ավտոկայանի մոտ՝ կանգառում, հայտնաբերվել է մարտական նռնակ

Այսօր՝ նոյեմբերի 15-ին,  արտակարգ  դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:15-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում՝ կենտրոնական ավտոկայանի հարևանությամբ գտնվող կանգառում մարտական  նռնակ կա: 

Օպերատիվորեն ժամանել է նաև  Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Ժամանած  ԱԻՆ սակրավորները կարողացան նռնակը վնասազերծել և այն տեղափոխում են անվտանգ վայր: Դեպքի վայր է ժամանել նաև  ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250