Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանադայում սողանքի պատճառով 100 ավտոմեքենա և 300 մարդ հայտնվել է արգելափակման մեջ

Unknown

Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում տեղատարափ անձրևներից հետո սողանքը ծածկել է ավտոմայրուղին։ Արգելափակման մեջ է հայտնվել մոտ 100 ավտոմեքենա և 300 մարդ, որից 50-ը՝ երեխա։ Այս մասին հայտնում է CBC-ը։

Արտակարգ ծառայությունների աշխատակիցներն իրականացնում են որոնողափրկարարական օպերացիա՝ ռազմական ուղղաթիռների ներգրավմամբ։

Նահանգում մեկ օրում տեղումները գերազանցել են ամսական նորման։ Առաջացել են հեղեղումներ, բնակիչների մի մասը լքել է տները։ Նահանգում ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցությունը խաթարված է։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250