Պատահարներ

Մյասնիկյան պողոտայից 3 քաղաքացի է բերման ենթարկվել

Unknown
Մյասնիկյան պողոտայից 3 քաղաքացի է բերման ենթարկվել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, ծավալուն օպերատիվ միջոցառումների շնորհիվ, ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ տեղեկություններ էին ստացել։

Հավաստի տվյալների իրացման արդյունքում՝ նոյեմբերի 16-ին ԵՔՎ քրեական հետախույզներն ու հատուկ նշանակության գումարտակի ծառայողները մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտայում հայտնաբերեցին ու, մեքենայով հանդերձ, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին երեք տղամարդու՝ 35, 37 և 39 տարեկան՝ երեքն էլ Երևանի բնակիչ։

Խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվեց «Մակարով» ատրճանակ՝ 6 փամփուշտով։ 37-ամյա տղամարդը, ում մոտից հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերքը, ձերբակալվել է։

«Տոյոտան» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։    

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250