Պատահարներ

Կոտայքի բնակչի տան բակում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալված անձ կա

Unknown
Կոտայքի բնակչի տան բակում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալված անձ կա

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Կոտայք համայնքի բնակչի տան բակում տեղի ունեցած պայթյունի դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1989թ.:Այս մասին տեղեկաղանք ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

 

Հիշեցնենք, որ 2021թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 02.00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած  անձը, ուրիշի գույքը հանրավտանգ եղանակով վնասելու դիտավորությամբ, պայթուցիկ սարք էր նետել Կոտայք համայնքի բնակչի առանձնատան բակ, որի պատճառով տեղի էր ունեցել պայթյուն:

32-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ վերոնշյալ հանցավոր արարքը կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250