Պատահարներ
Դժբախտ պատահար Երևանի Գրիբոյեդովի փողոցում
Unknown
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 24-ին, ժամը 17:47-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդով փողոցի շենքերից մեկի մոտակայքում քաղաքացին ընկել է փոսը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻ նախարարության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ շինհրապարակում՝ երկաթե ամրանների վրա, անգիտակից վիճակում հայտնաբերվել է աշխատակից Գ․ Կ․-ն (ծնված 1951 թ.)։
Փրկարարները՝ շտապօգնության աշխատակիցների հետ, երկաթե ամրանների վրայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել Գ․ Կ․-ին. վերջինս հոսպիտալացվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ», որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։
Նմանատիպ հոդվածներ
«Ափսոս, շուտ բռնեցիք, դեռ մի քանի հոգու էլ պիտի խփեի»․ Երևանում աղմկահարույց սպանություն կատարող տղամարդու խոսքերը
Unknown
Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում
Unknown
Պայթյուն և փլուզում Երևանի Տիչինայի փողոցի տներից մեկում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
Unknown
Սայաթ Շիրինյանը բերման է ենթարկվել՝ գողության կասկածանքով
Unknown