Խոշոր ավտովթար Հրազդանում. Toyota-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել. կա վիրավոր. Shamshyan .com
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության հարևանությամբ, 46-ամյա Շահեն Մ.-ն իր վարած «Toyota Vilnius» ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհը բաժանող բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը վթարի հետևանքով ուղևոր, 50-ամյա Գոհար Ն.-ն հոսպիտալացվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալուց:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները կայքում:
[9b33b009d1af1695671e0983a286a1bd.jpg]
[31df9763efdb83730a109287771f5c73.jpg]
[44c910ae6246e8a380363c4cf60a4dc2.jpg]
[8cdef5a629e96616c023deae67dba52a.jpg]
[ddc8c15281506e5cf71709e19526d88f.jpg]