Պատահարներ

ՄԱԿ-ը աշխատում է Ռուսաստանի և Կիևի հետ՝ «Ազովստալ»-ից մարդկանց տարհանելու համար

Gohar Vardanyan 1 րոպե 158 դիտում
ՄԱԿ-ը աշխատում է Ռուսաստանի և Կիևի հետ՝ «Ազովստալ»-ից մարդկանց տարհանելու համար

ՄԱԿ-ը շարունակում է աշխատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ), Մոսկվայի և Կիևի հետ «Ազովստալ» պողպատի գործարանից և Մարիուպոլից խաղաղ բնակչության հերթական տարհանումը կազմակերպելու համար։ Այս մասին գրում է РИА Новости-ն:
 

Նշվում է, որ այդ մասին ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
 

Նրա խոսքով՝ գործարանի թունելներում մարդիկ կան:
 

«Մեզ համար դժվար է ստույգ թիվ ասել: Մենք շարունակում ենք աշխատել ԿԽՄԿ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության հետ ամենաբարձր մակարդակներում՝ ավելի շատ մարդկանց Մարիուպոլից և Ազովստալից դուրս բերելու համար»,- ասել է Դյուժարիկը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250