Քաղաքականություն

ԱՄՆ հետախուզությունը տվյալներ չունի Ռուսաստանի կողմից միջուկային զենք կիրառելու մտադրության մասին. Սպիտակ տուն

Gohar Vardanyan 164 դիտում
ԱՄՆ հետախուզությունը տվյալներ չունի Ռուսաստանի կողմից միջուկային զենք կիրառելու մտադրության մասին. Սպիտակ տուն

ԱՄՆ հետախուզական ծառայությունները տվյալներ չունեն Ռուսաստանի կողմից միջուկային հարված պատրաստելու մասին։ Այս մասին այսօր հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը հերթական ճեպազրույցի ժամանակ, գրու մէ Kp.ru-ն:
 

«Ոչ, ոչ», - ասել է Ժան-Պիերը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք ԱՄՆ հետախուզությունը տեղեկություն ունի միջուկային զենք օգտագործելու Ռուսաստանի մտադրության մասին: 

 

Խոսնակը հավելել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրվա իր ելույթում օգտագործել է «արմագեդոն» բառը՝ մտահոգություն հայտնելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ միջուկային զենք օգտագործելու ենթադրյալ սպառնալիքների վերաբերյալ։
 

Կարին Ժան-Պիեռը միաժամանակ ասել է, որ ԱՄՆ-ն «պատճառ չի տեսնում սեփական միջուկային ուժերի տեղակայումը շտկելու համար»։
 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Սառը պատերազմից և Կարիբյան ավազանի ճգնաժամից հետո առաջին անգամ աշխարհը կարող է բախվել միջուկային պատերազմի։ Բայդենն այս մտահոգություններն արտահայտելու համար օգտագործել էր «Արմագեդոն» տերմինը և իրավիճակի սրման մեղավորությունը բարդել Ռուսաստանի ղեկավարության վրա։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250