Պատահարներ

Չինաստանում սողանքի հետևանքով 21 մարդ է զոհվել. կան անհետ կորածներ

Mariam Z. 1 րոպե 69 դիտում
Չինաստանում սողանքի հետևանքով 21 մարդ է զոհվել. կան անհետ կորածներ

Առնվազն 21 մարդ է զոհվել Չինաստանի հյուսիսարևմտյան Շենսի նահանգում սողանքի հետևանքով։ Այս մասին հայտնել է Սիան քաղաքի արտակարգ իրավիճակների վարչությունը։ Եվս վեց մարդ համարվում է անհետ կորած։ 

 

CCTV պետական ​​հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր երկու զոհի և 16 անհետ կորածների մասին:

 

Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին Սիանից հարավ գտնվող Վեյզիպին գյուղի լեռներում։ Հորդառատ անձրեւների պատճառով տեղահանված ժայռը ավերել է երկու բնակելի շենք։ Բացի այդ, վնասվել են ճանապարհներ, կամուրջներ, էլեկտրամատակարարման օբյեկտներ, հայտնում է Deutsche Welle-ն։

 

Տեղական իշխանությունները որոնողափրկարարական աշխատանքներ են կազմակերպել, որոնց ներգրավել է ավելի քան 980 մարդ։ Միաժամանակ աղետի գոտում վերականգնվում են կապն ու էլեկտրամատակարարումը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250