Քաղաքականություն

«Ներողություն եմ խնդրում իմ արած հայտարարության համար». Սուրենավանի վարչական ղեկավար

Mariam Z. 1 րոպե 1,547 դիտում
«Ներողություն եմ խնդրում իմ արած հայտարարության համար». Սուրենավանի վարչական ղեկավար

Սուրենավանի վարչական ղեկավար Անի Վարդազարյանը, ով հրապարակային սպառնացել էր ցույցերին մասնակից արցախցիներին զրկել բոլոր տեսակի օգնություններից, նոր գրառում է արել։

 

Նա ներողություն է խնդրել իր հայտարարության համար, սակայն, հավելել, որ դեմ է հրապարակում բողոքի ձայն բարձրացնելուն․

 

«Ես ներողություն եմ խնդրում իմ արած հայտարարության համար, որով կարծիք է ստեղծվել, թե ես դեմ եմ արցախցուն օգնելուն, սակայն ասածս ենթադրում է հետևյալը.

 

Ամենքս հիմա պատրաստ ենք միայն ու միայն աջակցելու, սակայն մեր աջակցությանը զուգահեռ՝ ձեր հրապարակում հայտնվելը, խառնվելը ներքին ներքաղաքական գործերին, հարված է մեզ թիկունքից ու թշնամու հարվածին համարժեք։ Դեմ եմ այս ծանր իրավիճակում հրապարակում բողոքի ձայն բարձրացնելուն, այն բողոքին, որով ոչնչով մեկս մյուսիս չենք օգնում»,- գրել է նա։

 

[85bc38b459f07076cc804180263a7757.png]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250