Ռազմական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թայվանը հայտարարել է կղզուն Չինաստանի թռչող սարքերի և նավերի մոտենալու մասին

Julya 175 դիտում

Թայվանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Խուան Վենցին հայտարարել է, որ կղզու ռազմական հետախուզությունը Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի (PLA) զորավարժությունների մեկնարկից հետո Թայվանի մերձակայքում գրանցել է 33 թռչող սարքերի և 31 նավերի հայտնվելը: Այս մասին հայտնում Է ՏԱՍՍ-ը։


Նա ընդգծել է, որ ներկա պահին Թայվանի նեղուցի հարակից շրջաններում գրանցվել է 15 ռազմանավ, ծովային ոստիկանության 16 նավ և 33 թռչող սարք:


Մինչ այդ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը հայտարարել էր, որ Չինաստանը Միացյալ Նահանգների պաշտոնյաներից պահանջում է պահպանել «մեկ Չինաստանի» սկզբունքը, Պեկինը տեղին չի համարում ամերիկյան Կոնգրեսի անդամների այցերը Թայվան:


Անցկացվող զորավարժություններից հրապարակվել են նաև կադրեր։


Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Չինաստանը զորավարժություններ է սկսել Թայվանի մոտ։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250